Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը լուծարվել է. ընտրությունները կանցկացվեն մայիսի 7-ին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը լուծարվել է. ընտրությունները կանցկացվեն մայիսի 7-ին
31.03.2015 | 14:18

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մարտի 30-ին հայտարարել է, որ խորհրդարանը լուծարվել է, և երկրում պաշտոնապես ընտրական քարոզարշավ է սկսվել, համընդհանուր ընտրությունները կանցկացվեն մայիսի 7-ին: Ըստ ավանդույթի՝ վարչապետն այցելել է Բուքինգհեմյան պալատ և Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ներկայությամբ խնդրել է լուծարել խորհրդարանը: Թագուհին վարչապետին է փոխանցել թագավորական հռչակագիրը, որում նշված են խորհրդարանի ներկայիս կազմի լուծարման ամսաթիվը (մարտի 30), 650 շրջանում ընտրությունների անցկացման, խորհրդարանի նոր կազմի աշխատանքի մեկնարկի ամսաթվերը: Վարչապետը խնդրել է թագուհուն՝ նոր խորհրդարանի առաջին նիստը գումարել մայիսի 18-ին: Դևիդ Քեմերոնը մտադիր չէ առաջադրել թեկնածությունը բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնում երրորդ անգամ: Պահպանողականների հաղթանակի դեպքում իր հավանական հաջորդի դերում վարչապետը նշել է ՆԳ նախարար Թերեզա Մեյին, ֆիննախարար Ջորջ Օսբորնին և Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնին:

Դիտվել է՝ 1685

Մեկնաբանություններ